Վիրջինիա նահանգում երկարատև դադարից հետո առաջին անգամ սերիական մարդասպանի են մահապատժի ենթարկել

10:11 • 02.10.15

ԱՄՆ Վիրջինիա նահանգում երկարատև դադարից հետո առաջին անգամ մահապատիժ է իրականացվել՝ մահացու ներարկման միջոցով, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Սալվադորից 49-ամյա ներգաղթյալ Ալֆրեդո Պրիետոն մահապատժի է ենթարկվել 1988 թվականին իրականացրած սպանության համար։

 

Բացի այդ, նրան կասկածում են ևս առնվազն 7 մարդու սպանության համար։

 

Փաստաբանները փորձում էին ապացուցել, որ տղամարդը մտավոր հետամնաց է, սակայն ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել է մահապատժի ի կատար ածումը կասեցնելուն ուղղված դիմումը։

 

2010 թվականին Պրիետոն դատապարտվել էր առավելագույն պատժի՝ աղջկա սպանության ու բռնաբարության, ինչպես նաև նրա ընկերոջ սպանության համար։

 

1992 թվականին նա բռնաբարել ու սպանել է 15-ամյա աղջկա, ինչից հետո էլ դատարանը որոշել է նրան արտահանձնել Վիրջինիա նահանգ։

 

Նշվում է, որ այս նահանգում մահապատիժ վերջին անգամ կիրառվել էր 2013 թվականի սկզբին։