Fox հեռուստաալիքի լրագրողն ուղիղ եթերում ավտոմեքենայի տակ է ընկել (տեսանյութ)

14:53 • 02.10.15

Fox Sports-ի լրագրող Դևիդ Մեդրանո Մորան ուղիղ եթերում վթարի է ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայում՝ Գվադալախարա օդանավայականում գտնվող ավտոկանգառում, որտեղից Մորան պատմել է Chivas և Club America ֆուտբոլային ակումբների միջև խաղի մասին, գրում է lenta.ru-ն:

 

Ծրագրի հաղորդավար Ալդո Սանչեսը տեսակապով միացել է Մորայի հետ, բայց վայրկյաններ անց լրագրողն անհետացել է էկրանից։

 

Fox Sports-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ավտովթարի հետևանքով լրագրողը վախեցել է, բայց տեղի ունեցածից հետո բուժման կարիք չի ունեցել։