Կրեմլը չի մեկնաբանում Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման մասին տեսանյութը (տեսանյութ)
Կրեմլը չի մեկնաբանում YouTube-ում հայտնված տեսանյութը, որում իբր սիրիական ընդդիմության կողմից խոցված ռուսական կործանիչ է երևում։
Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ առաջարկելով ուշադրություն դարձնել միայն ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկություններին։
«Դուք գիտեք, ես YouTube-ը չեմ մեկնաբանում։ Առաջարկում եմ կենտրոնանալ այն տեղեկատվության վրա, որը տալիս է ՌԴ պաշտպանության նախարարությունը»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է Սիրիայի Համա նահանգում սիրիական ընդդիմությունը խոցում ռուսական ինքնաթիռը։










