ԻՊ-ի զինյալները հարձակվել են լիբիական նավահանգստի վրա, որը երկրի հիմնական նավթային տերմինալներից է
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել Լիբիայի Էս-Սիդր նավահանգստի վրա, որը երկրի հիմնական նավթային տերմինալներից մեկն է, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«ԻՊ-ի զինյալները հարձակում են իրականացրել Էս-Սիդրի մուտքի մոտ գտնվող անցակետի վրա»,-ասել է նավթային ձեռնարկությունների պահպանության գումարտակի ներկայացուցիչը։
Հարձակման ընթացքում օգտագործվել են ինքնաձիգներ և փորձ է արվել պայթեցնել ականապատ ավտոմեքենան։
Բախումների հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակիցներից մեկը: Եվս երկուսը վիրավորվել են: Չորս ահաբեկիչ ոչնչացվել է։
Նշվում է, որ Էս-Սիդր տերմինալն անցյալ տարվա դեկտեմբերից փակ է՝ տեղական խմբավորումների միջև առկա թշնամանքի հետևանքով։










