Շուրջ 100 000 փախստական է անցել Խորվաթիայի տարածքով սեպտեմբերի վերջերին
Ավելի քան 90 000 փախստական է երկու շաբաթում Խորվաթիայի տարածքով հասել Արևմտյան Եվրոպա: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ՆԳ նախարար Ռանկո Օստոիչը:
Նախարարի խոսքով` այժմ փախստականների հիմնական ճամբարներից երկուսում ընդամենը 5 մարդ է մնացել, մինչդեռ մյուսներն ուղևորվել են Հունգարիա: Միևնույն ժամանակ Բուդապեշտում և մյուս եվրոպական մայրաքաղաքներում մտավախություն ունեն, որ փախստականների հոսքը չի թեթևանա ցուրտ եղանակների հետ մեկտեղ:
Երբ սեպտեմբերի կեսերին Հունգարիան փակեց սահմանը Սերբիայի հետ, Խորվաթիան տրանզիտային երկիր է դարձել ներգաղթյալների համար, ովքեր ձգտում են հասնել Գերմանիա և Շվեդիա:










