Արգենտինյան Միսիոնես նահանգը պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը

18:23 • 02.10.15

Արգենտինայի Միսիոնես նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով հավանություն է տալիս ապրիլի 24-ը Հանդուրժողության և ժողովուրդների միջև հարգանքի օր հռչակող 26,199 ազգային օրենքին, որն ընդունվել է 2007-ին:

Ինչպես գրում է Prensa Armenia-ն` օրենքը հրապարակվել է մարտի 18-ի և ուժի մեջ է մտել սեպտեմբերի 3-ին:

Միսիոնեսից բացի այս օրենքին սատարած արգենտինական նահանգներն են Բուենոս Այրեսը, Կատամարկան, Չակոն, Չուբուտը, Կորդովան, Կորիենտեսը, Խուխույը, Լա Պամպան, Նեուկենը, Ռիո Նեգրոն, Սան Խուանը, Սանտա Կրուսը, Սանտա Ֆեն, Սանտյագո դել Էստերոն և Տիեռա դել Ֆուեգոն: