ՕՊԵԿ-ի նախագահը ձերբակալվել է. Reuters
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ իր տվյալներով՝ Լոնդոնում ձերբակալել են ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպության) նախագահ Դիեզանի Ալիսոն - Մադուեկեին:
Ալիսոն - Մադուեկեն նաև Նիգերիայի Նավթի նախկին նախարարն է: Աղբյուրը գրում է, որ իրեն այս ձերբակալության մասին հայտնի է դարձել Նիգերիայի Նախագահի շրջապատից:
Սակայն բրիտանացի իրավապահներն առայժմ չեն հաստատել այս տեղեկությունը: Առայժմ անհայտ են նաև ձերբակալության պատճառները:










