Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը քննարկել են երևանյան համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն ու Միկայել Ժանը մտքեր են փոխանակել Երևանում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք հարցերի և ընդունվելիք փաստաթղթերի վերաբերյալ։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ անհամբերությամբ սպասում է Երևանում կայանալիք բավականին հագեցած ծրագրով և բովանդակությամբ նախարարական համաժողովի անցկացմանը։










