Պենտագոնում մտածում են ԱՄՆ-ի կողմից վերապատրաստված սիրիացի ապստամբներին պաշտպանելու մասին. AP

17:14 • 02.10.15

ԱՄՆ ռազմական գերատեսչությունում՝ Պենտագոնում, քննարկում են ռազմական ուժ օգտագործելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի կողմից վերապատրաստված սիրիացի ապստամբներին պաշտպանելու համար, տեղեկացնում է Associated Press-ը։

 

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ ռազմական գերատեսչությունը քննարկում է ուժի կիրառման քաղաքական ու իրավական ռիսկերը՝ «ի պատասխան ապստամբներին ՌԴ-ի կողմից ավիահարվածներ հասցնելուն»։

 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Սիրիայում ռուսական զորքի թիրախում միայն «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Իսլամական պետություն», ինչպես նաև այլ ահաբեկչական խմբավորումներն են։