Կամչատկայի բնակիչը 11 կմ քշել է՝ ոստիկանին մեքենայի ծածկին դրած
Կամչատկայի դատարանը Տիլիչիկի գյուղի բնակչին մեղավոր է ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 318 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում) և դատապարտել է մեկ տարվա ազատազրկման։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, հուլիսի 20-ին տղամարդն ամենագնաց KIA Sorento մեքենա է վարել՝ չունենալով վարորդական իրավունք:
Չցանկանալով, որ իրեն կանգնեցնեն, նա վրաերթի է ենթարկել ոստիկանության աշխատակցին ու մոտ 11 կմ քշել իրենց գյուղի մոտակայքում, ապա կտրուկ արգելակել է՝ օրենքի ներկայացուցչին գցելով մեքենայի վրայից։
Ոստիկանը մարմնական վնասվածքներ է ստացել։










