Պուտինը մեկնել է Փարիզ

14:42 • 02.10.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցություններին, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Օդանավակայանից նա մեկնել է Ելիսեյան պալատ, որտեղ մինչև Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ ընդհանուր բանակցությունների անցկացումը հանդիպումներ է ունենալու Ֆրանսուա Օլանդի ու Անգելա Մերկելի հետ։

 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Պուտինի այցի օրակարգում Պյոտր Պորոշենկոյի հետ առանձին հանդիպում չի նախատեսվում։