Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում Եմենում 500-ից ավելի երեխա է մահացել. ՄԱԿ
Եմենում այս տարվա մարտից ի վեր, երբ երկրում սկսվեց հակամարտության սրումը, առնվազն 505 երեխա է մահացել և 702-ը վնասվածք ստացել։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլյերակը։
«Եմենում մոտ 10 միլիոն երեխա՝ մինչև 18 տարեկան երկրի բնակչության 80 տոկոսը, մարդասիրական օգնության կարիք ունի»,- նշել է նա՝ հավելելով, որ ավելի քան 1,7 միլիոն երեխա «թերսնման վտանգի է ենթարկվում»։
Ընթացիկ տարում երեք անգամ աճել է մինչև 5 տարեկան երեխաների թիվը, որոնք «սուր կերպով ենթարկվում են թերսնման վտանգին»՝ 160 հազարից մինչև 537 հազար, ընդգծել է Բուլյերակը։










