Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները

14:46 • 03.10.15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, գրում է gazeta.ru-ն։

 

«Ես անպայման կհանդիպեմ Պուտինի հետ նրա հետ Սիրիայում իրավիճակը քննարկելու և այդ հարցի շուրջ իմ մտահոգություններն արտահայտելու համար։ Քանի որ մեր երկրները բարեկամներ են, ես կխնդրեմ նրան վերագնահատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում»,- նշել է Էրդողանը Al Jazeera-ին տված հարցազրույցում։

 

Էրդողանը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի օդային հարվածները կարող են հասցվել «չափավոր» ընդդիմության դիրքերին։ Թուրքիայի նախագահը, սակայն, չի նշել ռմբակոծությունների թիրախների մասին տեղեկության աղբյուրը։

 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը «չափազանց մտահոգված» կլիներ, եթե Ռուսաստանը սկսեր օդային հարվածներ հասցնել այն շրջաններում, որտեղ չկան «Իսլամական պետության» գրոհայիններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին պնդում է, որ ռմբակոծություն է իրականացնում բացառապես ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ։