Ինդոնեզիայում վերսկսվել են կորած ինքնաթիռի որոնումները
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու մոտ վերսկսվել են Aviastar ընկերության ինքնաթիռի որոնումները, գրում է gazeta.ru-ն։
De Havilland Canada DHC-6 Twin Otter մակնիշի ինքնաթիռում եղել է 10 մարդ։
Օդանավի անձնակազմը կապի դուրս չի եկել Սուլավեսի կղզում գտնվող Մակասար քաղաքում սպասվող վայրէջքից կես ժամ առաջ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ինդոնեզական Aviastar ավիաընկերությունը կորցրել է փոքր ավիացիային պատկանող իր ինքնաթիռի հետ կապը։ Ինքնաթիռն իրականացնելիս է եղել երկու քաղաքների միջև չվերթ Սուլավեսի կղզում։










