Բուժքույրը կրծքով կերակրել է վիրահատություն տանող փոքրիկին նրան հանգստացնելու համար (լուսանկարներ)
Բուժքույրը կրծքով կերակրել է վիրահատության ընթացքում մեկամսական փոքրիկին Հյուսիսային Չինաստանի Գուանդոնգ քաղաքում, գրում է The Daily Mail-ը:
Վեյ Վեյ անունով փոքրիկ աղջիկը վիրահատության է ենթարկվել սեպտեմբերի 29-ին և վիրահատության կեսին սկսել է լաց լինել: Երեխայի տարիքի և չափերի պատճառով միայն տեղային անզգայացում է օգտագործվել, ինչի պատճառով նա կարողանում էր շարժվել: Բուժքույրներից մեկը որոշել է միջամտել և կրծքով կերակրել փոքրիկին, որպեսզի նա հանգստանա և վիրահատությունը հնարավոր լինի շարունակել:
Հուզիչ պահը լուսանկարել է բժշկական անձնակազմից մեկը և կիսվել լուսանկարով համացանցում:
Վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել և փոքրիկն արդեն առողջանում է: Վիրահատությունից հետո Վեյ Վեյի հայրն իր երախտագիտությունն է հայտնել բժիշկին:















