Ռուսաստանը ցուցադրել է սիրիական Լաթակիա քաղաքում գտնվող իր ավիաբազան (տեսանյութ)
Ռուս զինվորականներն առաջին անգամ ցուցադրել են ՌԴ ռազմական օդուժի` Սիրիայում գտնվող հիմնական ավիաբազաներից մեկը, որը տեղակայված է Լաթակիա քաղաքում: Ավիաբազայում լինել հաջողվել է Russia Today հեռուստաալիքի թղթակցին:
Ինչպես նշվում է` հենց այս ավիաբազայից է ռուսական ավիացիան հարվածներ հասցնում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ:
Լաթակիան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հենակետն է: Այստեղ է բնակվում ալավիտների մեծամասնությունը, որոնցից սերում է նաև Ասադը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական նավերը պաշտպանելու են Լաթակիայի ավիաբազան։










