Ռուսական ավիացիան Սիրիայում ԻՊ-ին պատկանող ավելի քան 50 կառույց է ոչնչացրել
Ռուսական ավիացիան Սիրիայում 60-ից ավել թռիչքներ է իրականացրել` ոչնչացնելով «Իսլամական պետություն» խմբավորմանը պատկանող ավելի քան 50 կառույց:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ Զինված ուժերի գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:
«Ավիահարվածները հասցվում են շուրջօրյա: Երեք օրում մեզ հաջողվել է պայթեցնել ահաբեկիչների նյութատեխնիկական բազան և զգալիորեն նվազեցնել նրանց ռազմական ներուժը», - ասել է Կարտապոլովը:
Նրա խոսքով` «հետախուզությունը ֆիքսում է, որ գրոհայինները հեռանում են իրենց կողմից վերահսկվող շրջաններից»:










