Սարդինիայում ջրհեղեղ է (տեսանյութ)
Իտալական Սարդինիա կղզում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Անբարենպաստ եղանակի պատճառը միջերկրածովյան ցիկլոնն է։ Գետերը դուրս են եկել ափերից։ Ջրի մակարդակն ավելի քան 1 մետր է։
Սարդինիայի մի քանի բնակավայր կտրված է արտաքին աշխարհից։ Ջրի տակ են անցել մի շարք տարածքներ, որտեղ կորել է կապը, խախտվել տրանսպորտային երթևեկությունը, խնդիրներ կան էլեկտրամատակարարման հետ կապված։ Փողոցներով տեղաշարժվել հնարավոր է միայն նավակներով։
Հարյուրավոր քաղաքացիներ լքել են իրենց տները։










