Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբան

18:01 • 03.10.15

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:


Հիշեցնենք, որ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործով հուլիսի 27-ին կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ազատ էր արձակվել։