Թուրքական հոսքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է

20:00 • 03.10.15

Թուրքական հոսքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը կարող է ձգձգվել մինչև դեկտեմբեր-հունվար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է korrespondent.net-ը:

 

Նա բացատրել է, որ պայմանագիրը հետաձգվում է Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների պատճառով, որոնք պետք է կայանան նոյեմբերին: Դրանից հետո երկրում կձևավորվի նոր կառավարություն: Միևնույն ժամանակ ռուս նախարարը նշել է, որ էներգետիկայի նախարարության տեխնիկական մասնագետները հաջորդ շաբաթ կայցելեն Թուրքիա՝ համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու համար:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքական հոսքի վերաբերյալ բանակցությունները սառեցվել են: Սեպտեմբերի 14-ին Գազպրոմում հայտնել են, որ Թուրքական հոսք նախագծի մեկնարկը հետաձգվում է 2016 թվականի դեկտեմբերից ավելի ուշ ժամկետի:


Թուրքական հոսք ծրագիրը պետք է դառնա Հարավային հոսքի այլընտրանք, որը կշրջանցի Ուկրաինան՝ Ռուսաստանից Սև ծովի հատակով ձգվելով Թուրքիա, որտեղից էլ՝ եվրոպական երկրներ: