Երկու քաղաքացի այրվել են Կոտայքում գլխիվայր շրջված Opel-ի մեջ (լուսանկարներ). Shamshyan.com
Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում հոկտեմբերի 4-ին՝ ժամը 07:30-08:00-ի սահմաններում, Opel մակնիշի 34 QՏ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հարևանությամբ գտնվող էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Շրջվելու հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն վերածելով մոխրակույտի, իսկ մեքենայում գտնվող վարորդն ու ուղևորը ամբողջովին այրվել են:










