Բրազիլիայում փողոցային շունը երեխաներին օգնել է պարան խաղալ (տեսանյութ)

22:34 • 04.10.15

Huffington Post ամերիկյան ռեսուրսն անդրադարձել է հետաքրքրական դրվագի, որ ֆիքսվել է Բրազիլիայի փողոցնրում:

Պարզվում է՝ մարդու լավագույն բարեկամը նաև նրա լավագույն խաղընկերը կարող է լինել: Համենայնդեպս դա է ցույց տալիս համացանցի նոր սենսացիան, որով փողոցային շունը «պարան է գցում» պարան խաղացող երեխաների համար:

Այս տեսարանը ֆիքսել է Ռիկարդո Կավալկանտեն Ռիո դե Ժանեյրոյի թաղամասերից մեկում: Նա պատմել է նաև, որ բոլորը այնտեղ հոգ են տանում այդ շան համար: