Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

12:29 • 04.10.15

Ղրղզստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում: Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, տեղի ժամանակով 8:00-ին բացվել են երկրի բոլոր տեղամասերը:


Ընտրություններին հետևելու են 661 միջազգային դիտորդներ՝ 69 երկրներից:


Ղրղզստանում առաջին անգամ ընտրություններն անցկացվում են քաղաքացիների կենսաչափական տվյալների կիրառմամբ:


Ընտրություններին մասնակցում են 14 կուսակցություններ, նրանց թեկնածուները պայքարում են 120 պատգամավորական մանդատների համար:


Ընտրություններին մասնակցում են միայն այն քաղաքացիները, որոնք կենսաչափական գրանցում են անցել: Ընտրացուցակներում նման 2 761 297 մարդ է գրանցված:


Ղրղզստանում և դրա սահմաններից դուրս գործում է 2374 ընտրատեղամաս:  Երկրի իշխանությունները հայտարարել են, որ արել են հնարավորը՝ թափանցիկ ու արդար ընտրությունների անցկացման համար: