Եվրահանձնաժողովը չի բացառել Գերմանիայի սահմանին փախստականների համար տրանզիտային գոտու ստեղծումը
Եվրահանձնաժողովը չի բացառել Գերմանիայի և Ավստրիայի սահմանին ժամանակավոր տրանզիտային գոտու ստեղծումը` հատուկ փախստականների համար:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտնել է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung (FAZ) պարբերականը՝ Եվրահանձնաժողովի աղբյուրների հղումով:
Այդպես է Բրյուսելն արձագանքել Գերմանիայի ներքին գործերի նախարարի նախաձեռնությանը, որն առաջարկել էր տարբերակ՝ Գերմանիայում փախստականներին ապաստան տրամադրելու գործընթացն արագացնելու համար:
Համաձայն նրա նախագծի՝ փախստականները հայտերի ուսումնասիրության ընթացքում պետք է գտնվեն գերմանական սահմանի մոտ գտնվող տրանզիտային գոտում: Համաձայն Շենգենյան համաձայնագրի՝ նման տարբերակ հնարավոր է կիրառել միայն Շենգենյան գոտու արտաքին սահմաններին ու օդանավակայաններում: Ներքին սահմաններին տրանզիտային գոտիներ կարող են ստեղծվել միայն ժամանակավոր՝ մի քանի շաբաթով:
Միայն սեպտեմբերին Գերմանիա 300.000 փախստական է մուտք գործել:
Երկրի քրիստոնյա-սոցիալիստական միության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերը նշել է, որ Գերմանիայում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:










