Բորուսիայի դեմ հանդիպումը չի համեմատվի ոչ մի այլ խաղի հետ. Լևանդովսկի

15:00 • 04.10.15

 Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղին, որում հանդես է եկել մինչեւ Գերմանիայի չեմպիոնի կազմը համալրելը։ Թիմերի միջեւ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին՝ Երեւանի ժամանակով 19։30-ին։



«Մեզ համար շատ կարեւոր խաղ է լինելու։ Ինձ համար անձամբ այս հանդիպումը չի համեմատվի ոչ մի այլ բանի հետ։ «Բորուսիայում» եմ անցկացրել 4 հաջող տարի, բազմաթիվ գոլեր եմ խփել եւ տիտղոսներ նվաճել։ Այժմ «Բավարիայում» եմ եւ հույս ունեմ, որ կհաղթենք»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։