Ինչ անել խոր քուն մտնելու համար
Աշնանային եղանակին շատերս քնկոտ ենք դառնում և ողջ օրվա ընթացքում մտածում ենք գլուխը բարձին դնելու և խոր քուն մտնելու մասին, սակայն երբեմն այնպես է ստացվում, որ երեկոյան պառկելիս քունն աչքերից անհետանում է:
Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն արագ և խոր քուն մտնել, իսկ առավոտյան արթնանալ թարմացած ու հանգստացած:
1. Մագնեզիումով հարուստ մթերքներ օգտագործեք, օրինակ` դդմի սերմեր կամ սպանախ: Մագնեզիումի կիրառումը լավ է ազդում խոր քնի վրա:
2. Ցերեկային քունը 10-30 րոպեով դրական ազդեցություն է ունենում գիշերային քնի համար: Բայց 30 րոպեից ավել պետք չէ քնել:
3. Մահճակալը նախատեսված է միայն քնելու և անհանգստանալու համար: Այն պետք չէ օգտագործել որպես աշխատասեղան կամ ճաշասեղան:
4. Զովություն ննջասենյակում: Խոր քուն մտնելու համար կատարյալ ջերմաստիճանը 15-20 աստիճան ջերմությունն է` ըստ Ցելսիուսի:
5. Տաք ցնցուղ կամ լոգանք ընդունեք քնելուց առաջ: Դա օգնում է օրգանիզմի հանգստանալուն:
6. Առավոտյան արթնանալու հստակ ժամ սահմանեք, նույնիսկ հանգստյան օրերին:
7. Եթե մի քանի օր ուշ եք պառկել քնելու, լրացրեք բաց թողնվածը և հաջորդ օրը շուտ պառկեք:
8. Մահճակալից հեռու դրեք զարթուցիչն ու ցանկացած տեսակի գաջեթները:
9. Ցերեկվա ժամերին ստացած արևային ճառագայթները նույնպես անհրաժեշտ են հանգիստ քուն ունենալու համար:
10. Մեկ բաժակ կաթ ըմպեք: Կաթի պարունակության մեջ առկա տրիպտոֆան նյութը, փոխազդելով կալցիումի հետ, հանգստացնող ազդեցություն է ունենում:









