ԱԺ–ն ընդունեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը

14:42 • 05.10.15

 

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստին ընդմիջումից հետո քվեարկվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի փոփոխված տարբերակը հանրաքվեի դնելու համաձայնություն տալու մասին օրենքի նախագիծը:

 

Այն ընդունվեց 104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով: Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո ԱԺ–ում աղմուկ սկսվեց: