Ռուսաստանում երեխան դանակով սպանել է մորը և վիրավորել հորը` օնլայն խաղի պատճառով

22:13 • 05.10.15

Ռուսաստանում Չելյաբինսկից դպրոցականը, որի անունը չի հրապարակվում, դանակով մորթել է մորը և ծանր վիրավորել հորը:

«Գազետա»-ն մանրամասնում է, որ պատճառը եղել է այն, որ ծնողները նրան արգելել են  World of Warcraft օնլայն խաղ խաղալ:


Արգելքը եղել է ծնողների պատիժը դպրոցում «երկու» ստացած երեխային. նրան զրկել են համակարգչից: Դրանից հետո երեխան խոհանոցի դանակով մորթել է մորը, իսկ երբ տուն է եկել հայրը, հարձակվել է նաև նրա վրա: Հայրը փրկվել է, բայց նրա վիճակը ծանր է:

Երեխան ասել է, որ միջադեպից հետո ցանկացել է վերջ տալ կյանքին: Նրան, ի դեպ, հայտնաբերել են տեղի լճի ափին: