Թաիլանդում գոմեշի մարմնով ու կոկորդիլոսի գլխով տարօրինակ կենդանի է հայտնաբերվել (տեսանյութ)

22:45 • 05.10.15

Թաիլանդի հեռավոր գյուղերից մեկում տարօրինակ կենդանի է հայտնաբերվել, որը համացանցի օգտատերերին գիտաֆանտաստիկ ժանրից ինչ-որ  արարածի է հիշեցրել:

Ինչպես հայտնում է The Mirror-ը` կենդանին թեփուկավոր կոպիտ գլուխ ունի, որը նման է կոկորդիլոսի գլխի, իսկ մարմինը կաթնասունի է հիշեցնում՝ հորթի կամ գոմեշի։  

Ըստ թաիլանդական աղբյուրի` կենդանին սատկել է լույս աշխարհ գալուց քիչ հետո: Նշվում է, որ այն, հավանաբար, գոմեշից է ծնվել, բայց ակնհայտ խանգարումով:

Զարմանալի է, բայց տեղացիները կարծում են, որ այդ տարօրինակ արարածը հաջողություն է բերելու գյուղացիներին և այն գտած ընտանիքին: