Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կլինի ՀՀ Նախագահի հրամանագրից հետո 55-65 օրվա ընթացքում. ԿԸՀ խոսնակ

17:50 • 05.10.15

 


Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ հանրաքվեն նշանակում է հանրապետության Նախագահն իր հրամանագրով՝ Ազգային ժողովի առաջարկած նախագիծն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումն ընդունվելուց հետո երբ է հանրաքվե անցկացվելու:


«Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 55 և ոչ ուշ, քան 65 օր հետո»,-ասաց ԿԸՀ մամուլի քարտուղարը: