«Մուչժիգե» թայֆունը Չինաստանում ավերիչ պտտահողմերի առաջացման պատճառ է դարձել (տեսանյութ)

11:40 • 05.10.15

Չինաստանի Գուանդուն շրջանում գրանցվել է միանգամից մի քանի ուժեղ տոռնադո, որոնք առաջացել են երկիր հասած «Մուչժիգե» թայֆունի հետևանքով, գրում է gazeta.ru-ն։

 

Վերջին տվյալներով՝ թայֆունի զոհ է դարձել 6 մարդ, ևս 168-ը վիրավորվել է։

 

Կորած է համարվում 16 մարդ։

 

Որոշ հատվածներում քամու արագությունը հասնում է 180 կիլոմետր/ժամ արագության։