ԵՄ-ն կարող է Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի թույլտվություն տրամադրել. լրատվամիջոցներ

13:11 • 05.10.15

Եվրամիությունը կարող է Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի թույլտվություն տրամադրել, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի։

 

Նշվում է, որ տվյալ որոշումը կարող է ընդունվել, եթե Անկարան համաձայնի Բրյուսելի մի շարք պահանջներին։

 

«ԵՄ-ն կարող է առանց վիզայի մուտքի թույլտվություն տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, բայց դրա փոխարեն թուրքերից կպահանջվի, մասնավորապես, հույների հետ համատեղ Էգեյան ծովի արևելյան հատվածում պարեկություն իրականացնել։  Կպահանջվի նաև Թուրքիայում Եվրամիության կողմից փախստականների ընդունման և գրանցման վեց կենտրոնի բացում և կառավարում»,- ասել է աղբյուրը։

 

Նա նշել է, որ այդ հարցը կքննարկվի ԵՄ ինստիտուտների ղեկավարների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, ով երկուշաբթի կայցելի Բելգիա։