Ֆրանսիա – Հայաստան. Լակազետը փոխարինել է վնասվածք ունեցող Նտեպին
Լիոնի «Օլիմպիկի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը «Ռենի» հարձակվող Պոլ Ժորժ Նտեպի փոխարեն հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական: Վերջինս Լիգա-1-ի 9-րդ տուրում մկանային վնասվածք է ստացել «Մոնակոյի»(1:1) հետ խաղում, այս մասին հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին, Նիս քաղաքում Ֆրանսիայի եւ Հայաստանի հավաքականները ընկերական հանդիպում են անցկացնելու, իսկ հոկտեմբերի 11-ին Ֆրանսիան մրցելու է Դանիայի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Լակազետը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 7 հանդիպման եւ դարձել 2 գոլի հեղինակ:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը 23 ֆուտբոլիստի է հրավիրել, հայտացուցակին կարող եք ծանոթանալ ստորեւ.
Դարպասապահներ. Արեոլա («Վիլյառեալ»), Լյորիս («Տոտենհեմ»), Մանդանդա («Մարսել»)
Պաշտպաններ. Էվրա («Յուվենտուս»), Տրեմուլինա («Սեւիլիա»), Զումա («Չելսի»), Վարան («Ռեալ»), Սանյա, Մանգալա (երկուսը՝ «Մանչեսթեր Սիթի»), Սախո («Լիվերպուլ»), Ժայե («Օլիմպիկ»Լ.)
Կիսապաշտպաններ. Կաբայ («Քրիսթալ Փելաս»), Մատյուիդի (ՊՍԺ), Պոգբա («Յուվենտուս»), Շնայդերլին («Մանչեսթեր Յունայթեդ»), Սիսոկո («Նյուքասլ»), Վալբուենա («Օլիմպիկ» Լ.), Դիարա («Մարսել»)
Հարձակվողներ. Բենզեմա («Ռեալ»), Ժիրու («Արսենալ»), Մարտիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), Գրիզման («Ատլետիկո»), Ալեքսանդր Լակազետ («Օլիմպիկ» Լ.)










