Ռուսաստանն Իրաքից ԻՊ-ի դեմ պայքարում օգնության մասին պաշտոնական դիմում չի ստացել
Ռուսաստանն Իրաքից երկրի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին պաշտոնական դիմում չի ստացել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է gazeta.ru-ն։
«Ես լսել եմ Իրաքի վարչապետի հայտարարությունը, որ նա հետաքրքրված կլիներ, որ ռուսական ավիացիան օգներ նաև Իրաքի տարածքում ահաբեկիչների դիրքերի ոչնչացման հարցում: Նա ասել է դա այն բանից հետո, երբ Սիրիայում մեր գործողության առաջին օրերն ապացուցեցին մեր զինվորականների բարձր արդյունավետությունը: Իրաքից որևէ պաշտոնական դիմում չի ստացվել»,- ասել է նա։
Ավելի վաղ Իրաքի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Բաղդադը դեռ չի խնդրել Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրել։
Նշենք, որ Ռուսաստանը Սիրիայում օդային գործողություն է իրականացնում սեպտեմբերի 30-ից։










