Ավելի քան 1 տոննա. Իտալիայում թխել են աշխարհում ամենամեծ տորթը (լուսանկարներ)
Իտալիայում հսկայական տորթ են թխել, որը ճանաչվել է աշխարհում ամենամեծը, գրում է gazeta.ru-ն։
Դրա ընդհանուր մակերեսը 244 քառակուսի մետր է, այն կշռում է մեկ տոննայից ավելի: Տորթի երկարությունը հասնում է 16,46 մետրի, լայնությունը՝ 13,94 մետրի։
Հսկայական քաղցրավենիքի վրա չորս օր շարունակ աշխատել է Տորթերի դիզայներների ազգային ասոցիացիայից 300 վարպետ։
Տորթը ներկայացվել է կիրակի օրը Միլանի տոնավաճառում: Գինեսի ռեկորդների գրքի դատավոր Լորենցո Վելտրին պաշտոնապես տորթը ճանաչել է աշխարհում ամենամեծը, ինչից հետո այն կտրել են և բաժանել այցելուներին։
Տորթը զարդարվել է Իտալիայի քարտեզով և երկրի ամենահայտնի տեսարժան վայրերի կրկնօրինակներով: Այն գերազանցել է 2014 թվականին նոյեմբերին սահմանված ռեկորդը:

















