ԱՄՆ-ն և Հարավային Կորեան դիվերսիոն գործողություններ են պատրաստում Հյուսիսային Կորեայում. Asahi Shunbun

10:18 • 05.10.15

ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության իշխանությունները պատրաստվում են լոկալ դիվերոսիոն գործողությունների շարք իրականացնել Հյուսիսային Կորեայում, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Asahi Shunbun-ին։

 

Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով՝ երկու երկրների իշխանությունները սկսել են ավելի շատ ուշադրություն հատկացնել ԿԺԴՀ-ի ներքին անկայունության համար նախատեսված գործողությունների պատրաստմանը: Հարավային Կորեայում անցել են հատուկ նշանակության ջոկատների ստեղծմանը, որոնք կկարողանան հարձակվել Հյուսիսային Կորեայի կարևորագույն ռազմավարական օբյեկտների վրա՝ չսկսելով լայնամասշտաբ հարձակում:

 

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն անցել է «5029» օպերատիվ պլանի մշակմանը, որի շրջանակներում նախատեսվում է ԿԺԴՀ-ին կայծակնային հարվածներ հասցնել, որոնց համար չի պահանջվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը՝ երկրի սահմաններից դուրս միջուկային նյութերի արտահոսքի վտանգի առաջացման դեպքում։