Լիբիայի ափերի մոտ շուրջ 100 փախստականի դի է հայտնաբերվել

10:03 • 05.10.15

Լուսանկարը՝ Reuters-ի

 

Լիբիայի ափերի մոտ վերջին 5 օրում խեղդված փախստականի 95 դի է հայտնաբերվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Մաստարին հաղորդել է, որ 85 դի հայտնաբերվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու։

 

Ալ-Մաստարիի խոսքով՝ զոհերի մեծամասնությունն աֆրիկյան այլ երկրներից էին, որոնք ցանկանում էին Լիբայից հասնել Եվրոպա:

 

Դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքի սկսվելուց հետո Լիբիայի, Հունաստանի ու Թուրքիայի ափերին փախստականների բազմաթիվ դիեր են հայտնաբերվել։