Ոստիկանություն բերման է ենթարկվել 21 ցուցարար
Ընդդեմ Սահմանադրության նոր նախագծի ստեղծված «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամների այսօր Ազգային ժողովի դիմաց անցվող ակցիայի շրջանակում ՀՀ ոստիկանություն վարչական բերման է ենթարկվել 21 ակտիվիստ: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոստիկանությունից նաև տեղեկացրին, որ բոլոր ակտիվիստները գտնվում են Ոստիկանության Արաբկիրի բաժնում:
Հիշեցնենք, որ ակտիվիստները ակցիա էին իրականացնում ԱԺ-ի դարպասների մոտ՝ ընդդեմ Սահմանադրության նոր նախագծի, որն այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց և 104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով որոշվեց դնել հանրաքվեի:










