Մեկնարկել է «Չեք անցկացնի» նախաձեռնության երթը դեպի Ազգային ժողով
«Ազատության» հրապարակից մեկնարկել է ընդդեմ սահմանադրական բարեփոխումների ստեղծված «Չեք անցկացնի» նախաձեռնության երթը դեպի Բաղրամյան պողոտա՝ դեպի Ազգային ժողով:
Ինչպես Tert.am-ին հայտնեց նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, քանի որ այս պահին ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրության նախագիծը և իրենք մնալու են ԱԺ-ի դարպասների դիմաց մինչև նախագծի քվեարկության ավարտը:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց ԱԺ-ի դիմաց միանալու են նաև պատգամավորներ և ելույթներ են ունենալու, որից հետո միայն իրենք կհայտնեն իրենց հետագա անելիքների մասին:
Ակցիայի մասնակիցներին ուղեկցում են ՀՀ ոստիկանները՝ մայթեզրին պատ կազմած:
Ակցիայի մասնակիցները բանակցություններ են վարում ոստիկանության հետ երթը հենց ճանապարհով անցկացնելու համար:












