Անգելա Մերկելը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ. Bloomberg

23:32 • 05.10.15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, վերլուծաբանների և բուքմեյքերների կարծիքով,  խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա գլխավոր հավակնորդներից մեկն է: 

Ինչպես գրում է Bloomberg-ը` Մերկելը մեծ դեր է կատարել Եվրոպայում ներգաղթյալների խնդիրը լուծելու հարցում:  

«Անգելա Մերկելն ակնառու կերպով ստանձնել է ղեկավարությունը այս գործում և հստակ բարոյական դիրքորոշում է հայտնել», - ասել է Օսլոյի Խնդիրների հետազոտման ինստիտուտի տնօրենը:

Հավակնորդների թվում են նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը` աղքատության դեմ պայքարի համար, ռուսական Новая газета թերթը և Դենիս Մուկվեգեն` կոնգոյացի գինեկոլոգը, ով բուժում է սեռական բռնության զոհերին:

Մրցանակակրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 9-ին՝ Օսլոյում: