Россия 24-ը Սիրիայում ավիահարվածների մասին եղանակի տեսություն է ցուցադրել (տեսանյութ)

12:21 • 05.10.15

Ռուսական «Россия 24» հեռուստաալիքով շաբաթ՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան, հեռարձակվել է եղանակի տեսություն, որտեղ հաղորդավարուհին պատմել է Սիրիայում ռմբակոծությունների համար բարենպաստ եղանակային պայմանների մասին, գրում է korrespondent.net-ը։

 

«Սիրիայում շարունակվում է ռուսական օդուժի գործողությունը: Ինչպես նշում են փորձագետները՝ ռուսական ռազմաօդային ուժերի գործողության համար ժամանակը եղանակի տեսանկյունից շատ հաջող է ընտրվել… Հոկտեմբերը Սիրիայում հիմնականում թռիչքների համար բարենպաստ ամիս է»,- ասվում է սյուժեում։

 

Հաղորդավարը պատմել է, որ Սիրիայում հոկտեմբերին միայն մեկ անգամ են գրանցվել վայրկյանում 15 մետր քամու արագություն, իսկ անձրևները լինում են 10 օրը մեկ: Բայց դրանք չեն խանգարի ռուսական ինքնաթիռներին ռումբեր նետել, նշել են եղանակի տեսության ժամանակ։