Սիրիայում հակամարտությունը կարող է միջկրոնական դառնալ. Ֆրանսիայի ԱԳՆ

15:30 • 05.10.15

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կարծում է, որ Սիրիայում չափազանց բարձր է հակամարտության սրվելու վտանգը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
 

«Երբ դու տեսնում ես, որ այս հակամարտությունը, որը քաղաքացիական պատերազմ էր, վերածվում է տարածաշրջանային պատերազմի՝ միջազգային ուժերի մասնակցությամբ, հակամարտության սրումը շատ լուրջ է դառնում»,- հայտարարել է նա Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

 

Ֆաբիուսի խոսքով՝ ավելի մեծ սպառնալիք է հակամարտության վերածումը բացառապես կրոնականի, որում մի կողմից կմասնակցեն սուննիներն ու նրանց դաշնակիցները, իսկ մյուս կողմից՝ շիաների միավորումները:

 

«Նման սպառնալիքն առկա է»,-ասել է նա։

 

Սիրիայում 2011 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը, որի ընթացքում, համաձայն ՄԱԿ-ի տվյալների, ավելի քան 220 հազար մարդ է զոհվել։