Ռուսական ավիացիան ոչնչացրել է Սիրիայում ահաբեկիչների տանկերը (տեսանյութ)

17:11 • 05.10.15

Ռուսական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բազայում տեղակայված տանկերն ու զինտեխնիկան։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին այսօր հաղորդել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
 

Ինչպես պատմել են ռազմական գերատեսչությունից, նրանք ոչնչացրել են 30 միավոր տարբեր տեխնիկա, այդ թվում՝ սիրիական բանակին պատկանած և ահաբեկիչների կողմից զավթված Т-55 տանկեր։

 

«Օբյեկտներին 6 օդային հարվածներ են հասցվել, ինչի արդյունքում ռազմական տեխնիկան ամբողջությամբ ոչնչացվել է»,- հայտարարել է Կոնաշենկովը:

 

Բացի զրահատեխնիկայից, ռուսական ռազմատիեզերական ուժերի Су-24М կործանիչները հարձակվել են կապի օբյեկտի և ահաբեկիչների հրամանատարական կետի վրա՝ սիրիական Հոմսում:
 

«Հետախուզական տվյալներով՝ դադարեցվել է նրա գործունեությունը»,- հավելել է ՊՆ խոսնակը։


Բացի այդ, Իդլիբ նահանգում  Су-24М -երը հարվածներ են հասցրել Ջիսր էշ-Շուղուր շրջանում։