Ընտրությունը ձերն է. Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ սահմանադրական բարեփոխումների մասին
ԱԺ հերթական նիստին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի ողջույնի խոսքը Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ:
«Հայաստանը և Վենետիկի հանձնաժողովը, Հայաստանը և ես միասին եկար ճանապարհ ենք անցել»,- նշել է Վենետիկի հանձնաժողովի նախագահն իր ողջույն խոսքում և հիշեցրել 2001, 2004-2005 թվականների թվականների Վենետիկի հանձնաժողովը եզրակացությունները, ինչպես նաև այն, որ Հայաստանի ընդդիմությունը՝ ցանկանում էր անցում կատարել խորհրդարանական համակարգին:
«Անցել է տասը տարի, կրկին ծագել է քաղաքական համակարգի ընտրության հարցը՝ անցնել խորհրդարանական կառավարման համակարգին: Այսօր պետք է դուք որոշեք կատարել այդ փոփոխությունները, թե ոչ»,- ասաց նա և նշեց, որ փոփոխությունների նախագիծը մարդու իրավունքների ժամանակակից ցանկ է պարունակում, որ համահունչ է միջազգային և եվրոպական չափանիշներին։
«Այս տեքստը Հայաստանի մասնագետների մտքի արգասիքն է, կարող եմ ասել, որ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները սահմանադրական պատմության մասնիկն են: Սահմանադրական բարեփոխումները պատմաքաղաքական որոշակի իրավիճակի արգասիքն է»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Վենետիկի Հանձնաժողովը չէ, որ պետք է որոշի, թե որոնք են դրա անմիջական նպատակները:
Վենետիկի հանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ սահմանական բարեփոխումները, նոր կանոնները կարող են հիասքանչ հնարավորություն լինել՝ ժամանակի ընթացքում, որպեսզի հասարակության զարգացումը շարժիչ ուժ ստանա, և պետությունն ավելի բարձր մակարդակի հասնի։
«Ընտրությունը ձերն է: Ինձ մնում է ընդգծել, որ այս հանրաքվեն պետք է համապատասխանի միջազգային չափանիշին և արտահայտի հայ ժողովրդի կամքը»,– ասաց նա:
Ի դեպ, Էդուրարդ Շարմազանովը երկու անգամ ընդհատեց ողջույնի խոսքի ընթերցումը՝ դահլիճում աղմուկի պատճառով: «Կուլտուրա ունեցեք էլի», «Դե լավ հասկացանք»,-ասաց նա, իսկ ԱԺ նախագահն էլ հավելեց.«Մի՛ թույլատրեք անվանական դիտողություն անել»։










