Լուսանկարները ցույց են տալիս «Օզ երկրի հրաշագործի» մոտիվներով ստեղծված տարօրինակ թեմատիկ զբոսայգին (լուսանկարներ)
Լուսանկարիչ Սեփ Լոուլեսը լուսանկարել է Հյուսիսային Կարոլինայում գտնվող թեմատիկ զբոսայգին, որը հայտնի է որպես «Օզ երկիր» (Օզը հորինված երկիր է՝ հայտնի «Օզ երկրի հրաշագործը» գրքերից-Խմբ.)։
Լուսանկարներն անցած տարի լուսանկարչի հրապարակած «Աշխարհի ամենագեղեցիկ լքված թեմատիկ զբոսայգիները» գրքի մաս են կազմում, գրում է The Daily Mail-ը։
Զբոսայգում կա ամրոց, դեմքերով զարդարված ծառեր և «Օզ» բառով դարպասներ։
Լուսանկարչի խոսքով՝ այս վայրը զարհուրելի մթնոլորտ ունի «դիմապատ» ծառերի պատճառով:
Զբոսայգին մի քանի տասնամյակի պատմություն ունի: Այն աշխատել է 1970-1980-ական թվականներին, այնուհետև կորցրել իր հեղինակությունը, ինչի հետևանքով դրա հիմնադիրները սնանկացել են։






















