Աֆղանստանի նախագահական պալատում երկու կմախք են գտել
Աֆղանստանում նախագահական պալատի վերանորոգման ընթացքում երկու մարդու գանգ ու ոսկորներ են հայտնաբերվել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ոսկորները հայտնաբերվել են խոհանոցի հատակի տակ՝ հողի մեջ թաղված: Մահացածների ինքնությունը, սեռն ու մահվան պատճառները հայտնի չեն։
Մարդկային մնացորդների ինքնության ճանաչմամբ զբաղվելու է Physicians for Human Rights (PHR) կազմակերպությունը։










