Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ ավիաընկերության գովազդը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

15:35 • 06.10.15

Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ Emirates Airline արաբական ավիաընկերության գովազդը համացանցի հիթ է դարձել։ Մեկ օրվա ընթացքում հոլիվուդյան դերասանուհու մասնակցությամբ տեսահոլովակը դիտվել է ավելի քան 1,1 միլիոն անգամ։ Տեսանյութը տեղադրվել է Facebook-ում ավիափոխադրողի պաշտոնական էջում, գրում է korrespondent.net-ը։

 

Գովազդի սյուժեի համաձայն՝ Էնիսթոնը երազ է տեսնում, որ նա Airbus A380 օդանավում ցնցուղ և բար է փնտրում, սակայն բորտուղեկցորդները վստահեցնում են դերասանուհուն, որ դրանք չկան: Արթնանալով՝ Էնիսթոնը հայտնվում է Emirates Airline-ի իսկական ինքնաթիռում, իսկ ավելի ուշ վերապատմում է իր գիշերային մղձավանջը բարմենին, ով սպասարկում է ինքնաթիռի ուղևորներին։

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 46-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը Emirates Airline-ի դեմքն է դարձել։ Ավիաընկերության դեսպան է հայտարարվել պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։