Ռուսական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Հալեպում ու Պալմիրայում ԻՊ-ի դիրքերին. լրատվամիջոցներ
Ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Պալմիրա և Հալեպ քաղաքներում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերին։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդում են սիրիական հեռուստաընկերությունները՝ ռազմական աղբյուրների հղումով։
Նշվում է, որ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 20 ավտոմեքենա և 3 զինապահեստ։
«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում:
Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանն ավիահարվածներ է հասցնում Սիրիայում, որոնք, ռուս պաշտոնյաների հավաստմամբ, ուղղված են ահաբեկիչների դեմ։










