Ալիևն ընդունել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Ալիևն ասել է, որ ադրբեջանա-թուրքական համագործակցությունը ռազմական, ինչպես նաև այլ ոլորտներում հաջողությամբ է զարգանում ու ամրապնդվում։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է վերջին տարիներին ինչպես Ադրբեջանում, այպես էլ Թուրքիայում անցկացվող համատեղ զորավարժությունների նշանակությունը՝ նշելով, որ «Ադրբեջանն ու Թուրքիան համաշխարհային մասշտաբով ամենամոտ պետություններն են»:
Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը նշել է, որ համատեղ զորավարժությունները մեծ կարևորություն ունեն և անցկացվում են եղբայրական հիմքով:










