5.000 դոլար. ՖԻՖԱ-ն տուգանել է Հոնկոնգին՝ Չինաստանի հիմնը սուլելու համար
ՖԻՖԱ-ն տուգանել է Հոնկոնգի ֆուտբոլի ասոցիացիային 5 հազար դոլարով այն բանի համար, որ հոնկոնգցի երկրպագուները սուլել են Չինաստանի հիմնը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին, երբ Հոնկոնգի թիմը զիջեց Քաթարի ֆուտբոլիստներին 2:3 հաշվով: Քաթարի հավաքականի խաղացողներից մեկի վրա նաև թեյով փաթեթ էին նետել։
Հոնկոնգի ֆուտբոլի ասոցիացիան արդեն մի քանի անգամ ՖԻՖԱ-ից նախազգուշացումներ է ստացել երկրպագուների վարքի վերաբերյալ։ Հոնկոնգի թիմի երկրպագուներն իրենց երկրում անցկացվող խաղերի ընթացքում այս տարի երկու անգամ սուլել են Չինաստանի հիմնը։
Հոնկոնգը հատուկ վարչական շրջան է Չինաստանում, որի բնակիչները ցանկանում են անկախանալ կենտրոնական իշխանություններից։










